Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի հարձակվող Կարիմ Բենզեման, կիսապաշտպան Տոնի Կրոսը և կենտրոնական պաշտպան Պեպեն ամենայն հավանականությամբ չեն մասնակցի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սևիլյա»-ի հետ խաղին:
«Կարծում եմ՝ Բենզեման, Կրոսն ու Պեպեն չեն կարողանա մասնակցել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին:
Բենզեման իրեն լավ է զգում, սակայն դեռևս չի մարզվել ընդհանուր խմբում:
Այնուամենայնիվ, վերջնական որոշում կկայացնենք երկուշաբթի», – ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սևիլյա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին:








































