Իրանի իշխանությունները հայտարարել են էլեկտրոնային փոստի ազգային ծառայության բացման մասին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրանական պետական հեռուստաալիքը:
Իրանի տեղեկատվության և հեռահաղորդակցման նախարար Հասան Նամիի խոսքերով՝ ծրագրային ապահովումն ամբողջությամբ մշակվել է տեղի մասնագետների կողմից: Երկրի յուրաքանչյուր բնակչի հատկացվել է էլեկտրոնային փոստի հասցե: Ռեսուրսը կկառավարի Իրանի փոստային ծառայությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, Իրանում գործնականում արգելափակված է հասանելիությունը Gmail և Yahoo փոստային ծառայություններին:








































