Ֆրանսիացի street-art նկարիչ Ֆրանսուա Աբելյանեթը Լիոնի կենտրոնական հրապարակում՝ ավելի քան 4000 քմ մակերեսի վրա, ստեղծել է 3D նկար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մեգապոլիսի վիթխարի պատկերը գտնվում է Լիոնի կենտրոնում՝ Բելկուր պալատի մոտ: Այն կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես փողոցային արվեստի ամենամեծ գործ:
Աբելյանեթի աշխատանքները դիտել ցանկացողները այնպիսի զգացողություն են ունեցել՝ կարծես քայլում են թափանցիկ կամրջի վրայով՝ տեսնելով երկնաքերերի գագաթները:
Բացի հիմնական նկարից, նկարիչը ստեղծել է նաև ավելի փոքր մակերեսով մի քանի այլ պատկերներ:
Ֆրանսուա Աբելյանեթի աշխատանքները ստեղծվել են Renault Trucks մեքենաների նոր գծի շնորհանդեսի շրջանակներում:








































