America’s Got Talent հաղորդման եթերում մասնակիցներից մեկը՝ սրեր կուլ տվող Ռայան Սթոքը, վզից վիրավորվել է այրվող նետով հենց հնարքի կատարման ժամանակ, հայտնում է USA Today-ը:
Ծրագրի առանցքը պետք է դառնար այն պահը, երբ տղամարդը կուլ է տալիս հերթական առարկան, որի ծայրին տեղադրված է եղել թիրախը: Այդ թիրախին այրվող նետով պետք է հարվածեր Սթոքի գործընկերուհին, որը նաև նրա կինն է:
Կինը, սակայն, չի դիպել նշանակետին, և հեռարձակումն ավարտվել է անհաջող կրակոցի պահից: Հանդիսատեսն ու դատավորները ցնցվել են տեղի ունեցածից:
Ավելի ուշ տուժողը Twitter-ում հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է:











































