Նորվեգիայում բողոքում են զբոսաշրջիկների չափազանց մեծ հոսքից՝ «Սառը սիրտը» մուլտֆիլմի և հոլիվուդյան այլ նախագծերի ժողովրդականության պատճառով: Այս մասին հայտնում է The Local-ը:
Մասնավորապես, Ֆլաքսթադում զբոսաշրջային ոլորտի աճը «մարտահրավեր» է դարձել, և ենթակառուցվածքը արդեն սահմանագծին է: Նշված խնդիրների թվում են թափոնների մշակումը, հանրային զուգարանները, կայանումը, դեպի հայտնի մերձափնյա տարածքներ տանող ճանապարհների փլուզումը:
Նորվեգիայում զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է 2013թ. դիսնեյան «Սառը սիրտը» մուլտֆիլմի թողարկումից հետո: Սպասվում է, որ 2016թ. ապրիլ-սեպտեմբերին այդ երկիր կայցելի ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ:









































