Օգոստոսի 12-ին Սոչիում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Հայտարարությունում նշվում է, որ նիստի ընթացքում կարծարծվեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հրատապ հարցերը։
Ծրագրվում է առաջնային ուշադրություն հատկացնել միասնական շուկաների ձևավորման խնդիրներին, այդ թվում՝ սոցիալապես կարևոր այնպիսի ոլորտում, ինչպիսին դեղամիջոցների շրջանառությունն է՝ ասվում է հայտարարությունում։ Նախատեսվում է քննարկել Միության Մաքսային օրենսգրքի նախագիծը։