Չինաստանի Սիչուան նահանգում 40 օրում ծնվել է երկվորյակ պանդաների 9 զույգ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Պարբերականի տեղեկությամբ՝ կենդանիները լույս աշխարհ են եկել պանդաների հետազոտությունների և վայրի բնությանը հարմարեցման երկու տեղական կենտրոններում՝ Յանում և Հետաոպինում: Վերջին զույգը ծնվել է հուլիսի 31-ին:
«Սինհուա»-ի հաղորդմամբ՝ վերջին տվյալներով՝ Չինաստանում հաշվվում է ավելի քան 1 800 պանդա, որոնք ապրում են վայրի բնության մեջ:









































