Կանադացի քիմիկոսներն ու ֆիզիկոսները ստեղծել են սնուցման աղբյուրի նոր տեսակ, որը բառացիորեն աշխատում է վիտամիններով։ Նրա հիմնական բաղադրիչն է В2վիտամինը, որի մոլեկուլներն իրենց մեջ էլեկտրաէներգիա են պաշարում։ Այս մասին հայտնում է Advanced Functional Materials պարբերականը։
«Մենք երկար ժամանակ ուսումնասիրել ենք բնության տարբեր պարգևները նյութեր գտնելու փորձում, որոնք կարելի կլինի օգտագործել սարքեր և էլեկտրոնիկա ստեղծելու համար»,- ասել է Տորոնտոյի համալսարանից Դուայթ Սեֆերոսը։
Նա իր գործընկերների հետ կիրառել է ֆլավին՝ В2-ը, առանձնահատուկ տարողունակ կատոդ և էներգիայի պաշարման հատված ստեղծելու համար։
Փորձերը ցույց են տալիս, որ մետաղները կարելի է փոխարինել ֆլավինաթթվի հիման վրա պլաստիկ նյութով, որը պատրաստվում է կիսասինթետիկ ճանապարհով՝ կիրառելով առանձնահատուկ ԳՄՕ-սնկեր և մի շարք քիմական ռեակցիաներ, որը В2 վիտամինի միայնակ մոլեկուլները վերածում են պոլիմերային թելերի։
Գիտնականները հույս ունեն, որ իրենց կողմից ստեղծված սարքը արժանավայել մրցակցություն կցուցաբերի սովորական լիթիում-իոնային մարտկոցներին։








































