Իրանական Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին երեքշաբթի կարևորել է Իրանի ու Ադրբեջանի համագործակցությունը նավթագազային ոլորտում և Կասպից ծովում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Վաեզին նրան է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի ջերմ ողջույնները՝ ընդգծելով, որ Իլհամ Ալիևը մեծ դեր է խաղացել Իրանի ու Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունների խորացման հարցում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը բեռնափոխադրումների, ներդրումների, ֆինանսական ու բանկային, գյուղատնտեսության, զբոսաշրջության ու առողջապահության ոլորտներում:









































