Tuesday, 23 06 2026
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան

Իսրայելում առաջարկում են ստորագրահավաք անել Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետի օրակարգում ներառելու համար

Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի որոշ պատգամավորներ առաջարկել են ստորագրահավաք կազմակերպել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում ներառելու համար: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը` անդրադառնալով օգոստոսի 1-ին Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Կրթության և սպորտի հանձնաժողովի նախագահի խոսքերը, որ հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, կշիռ հաղորդեցին գործընթացին և, կարծես, մարտահրավեր եղավ լիագումար նիստին: Ընդգծվեց, որ չի կարելի այդպես շարունակել, ու հարցն անընդհատ ձգձգել: Կնեսետի պատգամավորների համար դժվարին իրավիճակ էր ստեղծվել: Նրանք քննարկում էին Կնեսետի կանոնակարգը, փորձում էին հասկանալ, թե ինչպես հարցն առաջ տանեն: Հանձնաժողովի քննարկմանը ներկաները հիմնականում դրական էին տրամադրված և ցանկանում են գործն առաջ տանել: Առաջարկ եղավ հարցը լիագումար նիստի օրակարգ մտցնելու համար ստորագրահավաք կազմակերպել»,-ասել է Հակոբ Սևանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի քննարկմանը ներկա էր ԱԳՆ ներկայացուցիչը, և պարզ դարձավ, որ այդ կառույցի տեսակետում ոչ մի փոփոխություն չկա: «Ինչպես հուլիսի 7-ի ելույթներից երևաց, կարծես, ԱԳՆ-ում հակված չեն ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, չնայած, պատգամավորների շրջանում ընդհանուր առմամբ հայկական հարցի վերաբերյալ դրական տրամադրվածություն կա: Եվ եթե թույլ տրվի, որ նրանք ազատ քվեարկեն, ապա հաջողություն կլինի»,-ասել է Հակոբ Սևանը:

Նա տեղեկացրել է, որ 10 օրից խորհրդարանն արձակուրդ է գնում: Այն աշխատանքը կսկսի երկու ամիս անց: Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովը քննարկումից հետո պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Քննարկումը կայացել է օգոստոսի 1-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում