Ամերիկացի ռեփեր Vanilla Ice-ը սկանդալ է սարքել Ատլանտայի (Ջորջիա նահանգ) Հարթսֆիլդ-Ջեքսոն միջազգային օդանավակայանում: Արտիստը բաց է թողել իր չվերթը, ինչից հետո բղավել է Delta Air Lines-ի աշխատակցուհու վրա՝ նրա վրա նետելով իր տոմսը: Կատարվածի տեսագրությունը հրապարակել է TMZ-ը:
Երգիչը պորտալին ասել է, որ օդանավակայան է գնացել թռիչքից մեկ ժամ առաջ, բայց իրեն ոչ ոք չի տեղեկացրել ինքնաթիռի մեկնման մասին: Միևնույն ժամանակ, Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ Vanilla Ice-ը օդանավակայան է ժամանել վայրէջքի ավարտից 10 րոպե անց:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, երբ 48-ամյա արտիստը պետք է մեկներ Նեբրասկա, որտեղ նա համերգ ուներ:








































