Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցները կպաշտպանեն լրացուցիչ 600 զինված ոստիկան՝ հնարավոր ահաբեկչությունները կանխելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Նշվում է, որ այդ որոշումը կապված չէ պատրաստվող ահաբեկչությունների մասին հատուկ ծառայությունների որոշ տվյալների հետ, այլ օրինաչափ արձագանք է վատացող իրավիճակին՝ կապված Եվրոպայում ահաբեկչական ակտիվության հետ:
«Յուրաքանչյուրը, ով հետևում է վերջին մի քանի շաբաթում Եվրոպայում տեղի ունեցած իրադարձություններին, կհասկանա, թե մենք ինչու ենք արտահայտում մարդկանց պաշտպանելու մեր մտադրությունը»,- հայտարարել է Լոնդոնի ոստիկանապետ Բեռնարդ Հոգան-Հոուվը:
Գործակալության տվյալներով՝ իրավապահ մարմինների բրիտանական մեթոդների համաձայն՝ լոնդոնցի ոստիկանների մեծ մասը իր մոտ հրազեն չի պահում:
«Զինված և մահացու վտանգավոր հանցագործների հետ գործ ունենալու անհրաժեշտությունը ոստիկաններին պարտադրում է իրենց մոտ հրազեն ունենալ՝ ահաբեկչին խանգարելու համար, որպեսզի չիրագործի մտահղացածը: Մեր զինված սպաները նրանք են, ովքեր իրենց վրա կվերցնեն այդ ռիսկը»,- հավելել է Հոգան-Հոուվը:










































