CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը դուրս է բերվում երկրի մայրաքաղաք Անկարայից: Թե որտեղ կգտնվի այն՝ դեռ հայտնի չէ:
Այդ ամենն իրականացվելու է վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարած՝ «150-ամյա բարեփոխումների» շրջանակներում: Ներկա դրությամբ Գլխավոր շտաբի շենքը Անկարայում գտնվում է խորհրդարանի ու ՊՆ-ի հարևանությամբ: Ընդգծվում է, որ ՊՆ-ն շարունակելու է մնալ իր տեղում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գլխավոր շտաբը պետք է ենթարկեցվի երկրի նախագահին:




































