«Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Սանասարյանին դատարանը որոշել է կալանավորել մինչև երկու ամիս ժամկետով: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի հավաք կազմակերպելու մեջ: Նրանք երեքին էլ ձերբակալված են:
«Նոյյան տապան» մամուլի ակումբում Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, Դավիթ Սանսարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը և Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը հրավիրել են համատեղ ասուլիս՝ կապված Կարո Եղնուկյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և Հովսեփ Խուրշուդյանի մեղադրանքների և կալանվորման հարցերի հետ:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց. «Ասուլիսի նպատակն այն է, որ մենք բարձրաձայնենք, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում, թե քննչական մարմինները, դատական համակարգն ինչ հանգրվանի են հասել: Մեր պաշտպանյալներին արհեստական մեղադրանք է առաջադրվել, անհիմն մեղադրանքներով սահմանափակել են նրանց իրավունքները: Այնպիսի տպավորություն է, որ մեղադրանքները գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները» :
Նա կոչ արեց, որ բոլոր այն անձինք և միջազգային կազմակերպությունները, ովքեր կարող են թույլ չտալ այս իրավիճակը, միջամտեն, և այս համատարած անօրինությունները կանխվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:




































