Monday, 08 06 2026
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ

Թանկ ամառը

Երբ ամառը լիակատար կերպով մտնում է իր իրավունքների մեջ, չնայած Հայաստանի տարածքում ընդհանուր առմամբ ամառային շոգին, հանրությունն, այդուհանդերձ, եղանակային այդ ռոտացիան ընդունում է մեծագույն հաճույքով: Եվ բանը միայն այն չէ, որ ամառը հնարավորություն է տալիս ճանապարհորդել, թեկուզ՝ Հայաստանի տարածքով, վայելել բնությունը, բարձր տրամադրություն ունենալ արևային օրերի շնորհիվ: Ամառը նաև էժան եղանակ է, այսինքն ամռանը հասարակությունը շատ ծախսերից ազատվում է, գյուղմթերքների գներն են նվազում: Սակայն, 2013 թվականի ամառը այդ առումով բացառությունների շարքից է և շատ ու շատ, հարյուր հազարավոր հայաստանցիների համար ամառը տագնապալի ամառ է, որովհետև հուլիսի 7-ից ուժի մեջ են մտել գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումները, իսկ հերթի մեջ էլ այսպես ասած մուլտիպլիկատիվ էֆեկտով այլ թանկացումներն են, որոնց մի մասն արդեն իսկ իրականություն է տարբեր լայն սպառման ապրանքատեսակների մասով, թեև հասարակությունն այնքան էլ լավ չի հասկանում կապն այդ ապրանքների և գազի միջև: Սակայն Հայաստանում թանկացումները երբեք էլ տրամաբանական չեն եղել, կամ դրանցում երբեք էլ առողջ, տնտեսական տրամաբանությունը մեծ դեր չի ունեցել, այլ գերակշռել է վայրի կապիտալիզմի տրամաբանությունը, երբ ներկրող մոնոպոլիստները և օլիգոպոլիստները ըստ իրենց ախորժակի, ըստ իրենց անձնական գրպանի հաշվարկների խաղում են գների հետ: Քանի որ պետությունն էլ նրանց համար վերածվել է գրպանային պետության, օլիգարխ մոնոպոլիստների և օլիգոպոլիստների ձեռքը բռնող, ախորժակը կարգավորող չկա: Եվ արդյունքում ստացվում է, որ պետությունն ու հասարակությունը վճարում են մի քանի ընտանիքի գերշահույթների համար, որոնք յուրացրել են իշխանությունն ու տնտեսական ռեսուրսները:

Հասկանալի է, որ համաշխարհային տնտեսությունն այսօր մի իրավիճակում է, երբ գնաճային ճնշումները մեծ են: Առավել ևս հասկանալի է, որ Ռուսաստանն էլ մյուս կողմից քաղաքական ճնշումներ է բանեցնում գազի գնի միջոցով՝ փորձելով Հայաստանը պահել իր լիակատար ստրկական ուղեծրում և թույլ չտալ մերձեցում Եվրոպայի հետ: Այս ամենի դեմ, սակայն, հնարավոր է արդյունավետ համակարգեր կառուցել, գտնել պետական ռեզերվներ, ռեսուրսներ, որոնք թույլ կտան Հայաստանին դիմադրունակ լինել ռուսական տնտեսական մահակի հանդեպ: Սակայն, դա այն դեպքում, երբ պայքար մղվի մոնոպոլ և օլիգոպոլ տնտեսական «շնաձկների»դեմ, եթե ձևավորվի ազատ տնտեսական մրցակցության սկզբունքի վրա գործող տնտեսական համակարգ, որտեղ պետությունն իր բարձրաստիճան պաշտոնյաներով հանդերձ՝ ոչ թե փայատեր է օլիգարխներին, այլ կարգավորում է տնտեսությունն ի շահ շարքային քաղաքացիների, որոնց և խոշոր սեփականատերերի շահերը բախվում են բոլոր երկրներում էլ:

Ի վերջո, հարցն ունի իր գինը, և Հայաստանի հասարակությունը շատ այլ դեպքերում է շատ ավելի թանկ գին վճարել, սակայն իմանալով, թե ինչի համար է վճարում: Պատերազմի ժամանակ ժողովուրդը զրկանքները կրում էր, քաջ գիտակցելով, որ դա անում է ղարաբաղյան հաղթանակի, հայկական պետականությունների համար: Իսկ այսօ՞ր, այսօր Հայաստանի հասարակությանը ստիպում են վճարել Լֆիկ Սամոյի և մյուս օլիգարխների գերշահույթների համար, որպեսզի նրանք նորանոր տնտեսական տարածքներ ձեռք բերեն առանց այդ էլ խեղդվող Հայաստանի և հայաստանցիների հաշվին: Մրցակցային տնտեսության, արդարադատության և իրավահավասարության առկայության պայմաններում հասարակությունը կրկին կարող է լռելյայն վճարել այն թանկ գինը, որ պահաջվում է պետությունից, սակայն եթե իմանա, եթե համոզված լինի, որ վճարում է ոչ թե իրենց պետության հետ նույնականացրած քրեաօլիգարխիայի հարատևության, այլ Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար, վճարում է երկիրը որևէ պետության հանդեպ ստրկական վիճակից դուրս բերելու և սեփական ապագան վերջապես սեփական ձեռքով տնօրինելու հանարավորության համար:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում