Գերմանական «Վոլֆսբուրգ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ իր ներկայիս ակումբից:
«Երբ տեղափոխվեցի «Վոլֆսբուրգ», ինձ ասացին, որ կարող եմ հեռանալ, երբ ցանկանամ:
Այժմ ես ցանկանում եմ հեռանալ: Միշտ սպասել եմ նման հնարավորության», -ասել է Դրաքսլերը:
Հիշեցնենք, որ Դրաքսլերը «Շալկե 04»-ից «Վոլֆսբուրգ» տեղափոխվեց 2015 թվականի ամռանը:






































