RIA Novosti-ի փոխանցմամբ` ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի զինյալները գնդակոծել են Հալեպի և Դամասկոսի սիրիական բնակավայրերը, հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:
«Օրվա ընթաքում Հալեպի շրջանում ահաբեկիչները ՀԿՌՀ-ից և ականանետերից գնդակոծել են Անսար բնակավայրը և նրա շրջակայքի երկու բարձունքներ, Հայ էլ-Անսարի, Լերամոն, Էլ-Հալիդիա թաղամասերը և «Կաստելո» առևտրի կենտրոնը Հալեպ քաղաքում: Ահաբեկիչների գնդակոծումներին Դամասկոսի շրջանում ենթարկվել են Արբիլ, Ջաուբար, Հութեյթա էլ-Ջարաշ և Բահարիա բնակավայրերը»,- հայտնել են նախարարությունում:
Նշվում է նաև որ երկու խմբավորումների զինյալները շարունակել են գործողությունները ուղղված հրադադարի ռեժիմի վերջնական սահմանան դեմ:












































