Օդինցովոյի շրջանում «Միասնական Ռուսաստան»-ի մասնաճյուղի ղեկավարությունը կուսակցության անդամներին կոչ է արել չմասնակցել Բարվիխ գյուղական բնակավայրի ընտրություններին՝ ապրիլին ընտրությունները հետաձգելուց հետո, հայտնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ կուսակցությունը միաժամանակ չի սահմանափակի թեկնածուների ինքնաառաջադրումը: Միաժամանակ նշվում է, որ կուսակցության ներկայացուցիչները պլանավորում են այն տեղամասերում, որտեղ կկայանան քվեարկությունները, հսկողություն իրականացնել միասնական մոնիթորինգային կենտրոնի միջոցով, ինչպես նաև ընտրություններում ներկայացված քաղաքական ուժերին կառաջարկեն կազմակերպել դիտորդների միասնական բլոկ:









































