Հնդկաստանի հարավում՝ Սեքունդերաբադ քաղաքում, եռահարկ հյուրանոցի փլուզման հետևանքով զոհվել է 11 մարդ, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Փրկրարաներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 10 մարդու:
Նախնական տվյալներով՝ հյուրանոցը փլուզվել է աղյուսների ծանրության տակ, որոնք հյուրանոց են տեղափոխել շինարարության համար:
Տեղի վարչակազմը հաղորդել է, որ վերջերս անցկացվել է 53 շինությունների ստուգում, փլուզված շենքը դրանց թվում չի եղել:
«Այդ շենքը դրսից շատ լավ տեսք ուներ» ,- հեռուստաալիքին ասել է տեղի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:









































