Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը չի կառուցվում վստահելի հարաբերությունների վրա։
Ջոն Քիրբին այդպես է մեկնաբանել Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենիի խոսքերը.
«Այն (համաձայնագիրը) երբեք չի նախատեսել վստահություն։ Այն նախատեսում է ստուգում, համաձայնագրի կետերի պահպանման շատ կոշտ կանոնակարգ։
Հոգևոր առաջնորդի խոսքերի հանդեպ բոլոր հարգանքներով հանդերձ գործարքը երբեք չի կառուցվել միայն վստահության վրա։ Իրանն ու համաձայնագրի մյուս մասնակիցները կատարում են իրենց պարտականությունները և հուսով եմ, որ դա կշարունակվի»։











































