Մեքսիկական Պուբլա նահանգում գնդակահարել են Խուեխուետլան էլ Գրանդեի քաղաքապետ Խոսե Սանթոս Զավալային: Վերջին երկու շաբաթվա ընթացքում նա երկրում սպանված երրորդ քաղաքապետն է, հայտնում է BBC-ն:
Քաղաքապետին գտել են մահացած իր ավտոմեքենայում: Նրա քարտուղարը, ով գտնվել է այդ նույն ավտոմեքենայում, ոստիկանների ժամանման պահին հանցագործության վայրում չի եղել: Նրա գտնվելու վայրը ներկա պահին անհայտ է: Դեռևս չի հաղորդվում հանցագործության դրդապատճառները:








































