Վեց ամիս տևած փորձարկումներից հետո Facebook-ը գործարկել է Graph Search անվանումով իր նոր որոնողական համակարգը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Մարկ Ցուկերբերգը երբեք չի խոստովանել, սակայն այդ գործառույթը ուղիղ մարտահրավեր է նետում Google որոնողական համակարգին, ինչպես նաև Google Now-ին և Siri-ին:
Graph Search-ն առաջարկում է ընտրություն կատարել սոցցանցերում Ձեր ընկերների նախասիրությունների հիման վրա: Եթե ցանկանում եք գտնել ոչ միայն իտալական ռեստորան, այլ ամենալավ իտալական ռեստորանը, ապա կարող եք տեսնել որոնմանը համընկնող Ձեր ընկերների տվյալները: Ողջ տեղեկատվությունն ուղեկցվում է նկարներով:








































