Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեքշաբթի ընդունել է Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիին։
Հանդիպման ժամանակ ընդգծվել է Իրանի ու Ադրբեջանի միջև կապերի հաջող զարգացումը, կողմերը գոհունակություն են հայտնել նավթագազային, մեքենաշինական, դեղագործական, տրանսպորտային, էներգետիկ, գյուղատնտեսական, զբոսաշրջային և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության մակարդակի կապակցությամբ։
Կողմերն ընդգծել են Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա եռակողմ հանդիպման կարևորությունը, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին։
Ընդգծելով, որ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի թեման հանդիսանալու է եռակողմ հանդիպման հիմնական թեմաներից մեկը։








































