«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայը Հռոմի «Լացիո»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Հռոմեացիները փոխարինող են փնտրում Անտոնիո Կանդրևային, ով մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխությանը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիա»-ում: Նա 6 հանդիպում է անցկացրել գերմանական ակումբի կազմում:








































