Չինաստանը ծրագրում է 2030 թվականին ստեղծել նոր օդատիեզերական թռչող սարք՝ ենթաուղեծրային և ուղեծրային թռիչքների համար։ Այն հանդերձված կլինի միանգամից մի քանի տեսակի շարժիչներով։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV)։
Նոր թռչող սարքի մշակումն իրականացնում է Աերոտիեզերական գիտության և տեխնիկայի չինական կորպորացիան։ Տարատեսակ շարժիչների բազմազանությունը թույլ կտա ղեկավարել թռչող սարքը ինչպես սովորական ինքնաթիռը՝ մթնոլորտում, և ինչպես հրթիռը` տիեզերքում։ Այն կլինի բազմակի օգտագործման և կարող է թռիչքներ ու վայրէջքներ կատարել սովորական օդանավակայաններում։












































