Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է իր բնական գազը պահել Ադրբեջանի ստորգետնյա գազապահեստարաններում:
Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային նավթային ընկերության (NIGC) կառավարիչ տնօրեն Համիդ Ռեզա Արակին: Նա ընդգծել է, որ այդ հարցի շուրջ բանակցություններ են տարվում մասնավոր ընկերության հետ, որոնք, սակայն, չեն իրականացվում կառավարությունների մակարդակով:










































