Իսպանիայի իշխող Ժողովրդական կուսակցությունը 20 տարի շարունակ ապօրինի է ֆինանսավորվել՝ ասել է կուսակցության նախկին գանձապահ Լուիս Բարսենասը, որը ներկայում գտնվում է կալանքի տակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Բարսենասը հայտնել է, որ Ժողովրդական կուսակցությունը անօրինական ֆինանսավորումներ է ստացել շինարարական մագնատներից՝ կուսակցության վերահսկողության տակ գտնվող տարածաշրջաններում նախագծեր իրականացնելու պայմանագրերի դիմաց:
Նախկին գանձապահը կասկածվում է անօրինական ֆինանսական օպերացիաների իրականացման մեջ, որոնց արդյունքում աշխատել է 48 մլն եվրո: Ներկայում նա կալանված է՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի:








































