որաձևության դիզայներ Ռալֆ Լորենը հայտնի է հազվագյուտ մեքենաների հավաքածուով:
Վերջերս պապարացիները լուսանկարել են Լորենին իր անսովոր և շատ թանկարժեք RUF CTR3 նոր մեքենայով:
RUF Automobile-ը գերմանական թյունինգային ընկերություն է, որը վաղուց արդեն անցել է թյունինգի սահմանները և ստեղծում է իր սեփական մեքենաները: 1987թ. RUF-ի ինժեներները Porsche 911-ի հիմքի վրա մեքենա են ստեղծել, որը ճանաչվել է 1991թ. սերիական արտադրության ամենաարագընթաց մեքենան:
RUF CTR3-ի երրորդ մոդելը թողարկվել է առաջինի շնորհանդեսից ուղիղ 20 տարի անց և ճանաչվել ապրանքանիշի պատմության մեջ ամենաարագընթաց մեքենան: Հենց այդպիսի հետաքրքիր մեքենա է ձեռք բերել Ռալֆ Լորենսը՝ չնայած դիզայների մամլո քարտուղարը կտրականապես հրաժարվել է մեկնաբանել այս նորությունը: Հազիվ թե Լորենը սուպերմեքենան վերցրած լինի վարձույթով: Կարելի է ենթադրել նաև, որ դիզայները պատվիրել է մեքենայի առավելագույն անհատականացված տարբերակը, որն արժե 700 հազար դոլար:









































