Classic Driver-ի փոխանցմամբ՝ ամերիկյան ընկերությունը, որը հայտնի է LBI Limited հազվադեպ ավտոմեքենաների վաճառքով, վաճառքի է դրել «Բեթմոբիլներից» մեկը, որը 1960-ական թվականների կեսերին ստեղծվել է «Բեթմեն» հեռուստասերիալի համար:
Մեքենան եղել է դիզայներ Ջորջ Բարիսի հավաքածուում, որը մշակել է «Բեթմոբիլը»՝ հենվելով Lincoln Futura-ի կոնցեպտի վրա: Կաբրիոլետ թափքով ավտոմեքենան ունի ավտոմատ փոխանցման տուփ և 8 մխոցանի շարժիչ՝ Ford Galaxie-ից:
Նմուշը թվով հինգերորդն է, որը հավաքվել է 1966-1968 թվականներին ընթացած հեռուստասերիալի նկարահանումներում օգտագործվելու համար: Ավտոմեքենայի գինը չի հաղորդվել, սակայն 2013 թվականին Barrett-Jackson աճուրդի տանը դրա նմուշներից մեկը վաճառվել է 4.2 միլիոն դոլարով:














































