Մյունխենի «Բավարիա»-ի իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան իր կարծիքն է հայտնել, թե ինչպիսի խաղ կցուցադրի թիմն առաջիկա մրցաշրջանում Կարլո Անչելոտիի գլխավորությամբ:
«Մեր մարզիչը նվաճել է բոլոր տիտղոսներն ակումբային մակարդակով: Ընդ որում, խաղացողի կարգավիճակում նույնպես: Կարլոն հիանալի է վերաբերում մեզ և հասկանալի բացատրում իր պահանջները:
Կարծում եմ` առաջիկա մրցաշրջանում «Բավարիա»-ն կշարունակի հետաքրքիր և դիտարժան ֆուտբոլ ցուցադրել Կարլո Անչելոտիի գլխավորությամբ: Երկրպագուները կսիրեն նրան ոչ պակաս, քան Գվարդիոլային»,- Goal-ը մեջբերում է Ալկանտարայի խոսքերը:









































