Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի Կենտրոնական բանկի ռեզերվները կրճատվել են 121 միլիոն մանաթով կամ 2.8 տոկոսով:
Հուլիսի 29-ի դրությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկի ռեզերվները կազմել են 4 միլիարդ 162.29 միլիոն մանաթ, մինչդեռ հունիսի 30-ին այդ ցուցանիշը կազմել է 4 միլիարդ 283.9 միլիոն մանաթ:
Վիճակագրական տվյալները հրապարակվել են Ադրբեջանի Կենտրոնական բանկի կայքում: 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Ադրբեջանի Կենտրոնական բանկի պահուստները կրճատվել են 4 միլիարդ 338.6 միլիոն մանաթով կամ 51 տոկոսով:
Դրա հետ մեկտեղ շարունակում է արժեզրկվել մանաթը: Մեկ դոլարն այժմ համարժեք է 1.58 մանաթի:









































