RIA Novosti-ի փոխանցմամբ` Սիրիայի Հալեպ քաղաքում բացել են յոթ հումանիտար միջանցք, որոնցից կարող են օգտվել ինչպես խաղաղ բնակիչները, այնպես էլ զինյալները, ովքեր կցանկանան հանձնվել իշխանություններին: Այդ մասին օգոստոսի 1-ին հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր գործառնությունների կառավարման տնօրեն Սերգեյ Ռուդսկոյը:
«Այդ հումանիտար միջանցքների մոտակայքում տեղակայված են տաք սննդի կետեր, որոնք ապահովում են սննդով, ջրով և առաջին բժշկական օգնությամբ,- նշել է նա:- Զինյալների համար գործում է առանձին միջանցք»,- ավելացրել է Ռուդսկոյը:





































