Դերասան Ժան-Կլոդ Վան Դամը քննադատել է ավստրալացի լրագրողներին ձանձրալի հարցեր տալու համար և լքել է Sunrise hեռուստաշոուի ստուդիան: Դերասանի տարօրինակ պահվածքի մասին հայտնել է Mashable-ն:
Հարցազրույցի ժամանակ Վան Դամը ակնհայտորեն դժգոհ է եղել ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգի հետ ունեցած սիրավեպի մասին հարցից:
«Դրանք ձանձրալի հարցեր են: Ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցերին, սկսում եմ քրտնել, վատ զգալ: Կա՞ն ուրիշ հարցեր»,- ասել է դերասանը և անջատել բարձրախոսը: Դրանից հետո նա վեճի է բռնվել և լքել ստուդիան:











































