Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարությունը մտադիր է ևս մեկ ֆուտբոլիստի իրավունքներ գնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նշվում է, որ թուրինյան ակումբը բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի հետ:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կարող է 50 մլն եվրո կազմել: Ֆրանսիական ակումբի կազմում Վերատին անցկացրել է 106 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:






































