Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ Հարի Փոթերի մասին պատմությունն ավարտված է։ Այս մասին նա հայտարարել է Լոնդոնում «Հարի Փոթերն ու անիծյալ երեխան» ներկայացման պրեմիերային՝ գրում է Entertainment Weekly-ը։
Ինչպես հայտարարել է Ռոուլինգը՝ «Փոթերը շատ մեծ ուղևորության է մեկնում այս երկու ներկայացումների ժամանակ, և ես կարծում եմ՝ սրանով մենք ավարտեցինք»։
Հարի Փոթերի մասին նոր գիրքը լույս է տեսել հուլիսի 31-ին։ Իրադարձությունները գրքում տեղի են ունենում օրիգինալ շարքի ավարտից 19 տարի անց։ Այժմ Հարին ամուսնացած է Ջիննիի՝ իր լավագույն ընկերոջ քրոջ հետ։ Պիեսի կենտրոնական հերոս է դարձել Ալբուս Սևերուս Փոթերը՝ Հարիի երկրորդ որդին։ Նրան է բաժին ընկնում ընտանեկան ժառանգության «ծանր բեռը»։









































