Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Գերմանիան Թուրքիայից պահանջել է այլևս շանտաժի չենթարկել ԵՄ-ին ներգաղթյալների համար սահմանները բացելու խոստումներով, ինչի նպատակը ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմին հասնելն է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխվարչապետ Զիգմար Գաբրիելը:
Գաբրիելը հայտարարել է, որ վիզային ռեժիմի ազատականացման հարցը ընդհանուր առմամբ կախված է Թուրքիայից. «Գերմանիան և ԵՄ-ն ոչ մի դեպքում չպետք է դառնան շանտաժի թիրախ»:
Գաբրիելի այս խոսքերը պատասխանն էին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարության. վերջինս ակնարկել էր, որ Անկարան կարող է հրաժարվել ԵՄ-ի հետ միգրացիոն գործարքից, եթե Բրյուսելը Թուրքիայի քաղաքացիներին չհատկացնի առանց վիզայի ռեժիմ:









































