Երբեմն մեկ նամականիշի համար ֆիլատելիստները կարող են վճարել հսկայական կարողություն:
«Բրիտանական Գվիանա»

Սա ամենահազվադեպ նամականիշներից է: Նամականիշը սահմանափակ տպաքանակով թողարկվել է 1856թ.-ին: Հավաքածու ունեցողների շրջանում այն ստացել է «Ֆիլատելիայի արքայադուստր» անվանումը:
«Դեղին երեք սկիլինգ»

Այն աշխարհի ամենաթանկարժեք ու հազվադեպ նամականիշներից է, 1855թ.-ին թողարկվել է Շվեդիայի կառավարության կողմից: 1996թ.-ին նամականիշը վաճառվել է 2.7 մլն դոլարով:
«Սուրբ Գրաալ»

Բենջամին Ֆրանկլինի պատկերով նամականիշը կոչվում է «Սուրբ Գրաալ» և համարվում է ամենահազվադեպը ԱՄՆ-ի բոլոր նամականիշներից: Դրանցից մնացել է ընդամենը երկուսը: 1988թ.-ին դրանցից մեկը վաճառվել է 1.5 մլն դոլարով:
«Շրջված Ջենի»

Նամականիշը արտադրվել է ԱՄՆ-ում՝ 1918թ.-ին: Դրա վրա պատկերված Curtiss JN-4 ինքնաթիռը սխալմամբ շրջված է տպվել: Դրանցից մեր օրեր է հասել ընդամենը 100 օրինակ: 2007թ.-ին այդ նամականիշներից մեկը վաճառվել էր 977.500 դոլարով:
«Երկնագույն Մավրիկիա»

1847թ.-ին թողարկված այդ նամականիշը սխալ է պարունակում: Դրա վրա Post Paid-ի փոխարեն գրված է Post Office:
«Սև պենի»

Առաջին պաշտոնական փոստային նամականիշը, որի հետևում սոսինձ է եղել: Այն թողարկվել է 1840թ. մայիսի 6-ին: Նամականիշը հազվադեպ չէ, բայց աշխարհի ամենաթանկարժեք նամականիշների ցուցակում է: Լավ վիճակում գտնվող «Սև պենին» արժե 31.220 դոլար:









































