Ավելի քան 100 մուսուլման ապստամբներ կիրակի օրը հարձակվել են ֆիլիպինցի զինվորների վրա, ինչի հետևանքով զոհվել են 5 զինվոր և 7 ապստամբ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հարձակմանը մասնակցել են իսլամական ազատագրական Բանգսամորո շարժման գրոհայինները: Տեղի բանակի կապիտան Էնթոնի Բուալոյի խոսքով՝ բախումները տեղի են ունեցել Մագինդանաո նահանգի Դաթու Պիանգ քաղաքում և մերձակա Հյուսիսային Կոտաբատո գյուղում:
Բուալոն ասել է, որ ապստամբների նպատակն էր խաթարել Ֆիլիպինների կառավարության և Իսլամական ազատագրական ճակատի միջև խաղաղ բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենան երկուշաբթի օրը՝ Մալայզիայում:










































