Չեխիայի Պարդուբիցե քաղաքում ավարտվել է ավանդական բաց մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 39 երկրի 291 շախմատիստ: Մրցաշարին Հայաստանից մասնակցում էր Սերգեյ Մովսիսյանը:
Հայ շախմատիստը առաջնությունն անցել է առանց պարտության և 9-ը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ դարձել է մրցաշարի հաղթող: Մովսիսյանը նաև 11 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը:
Պարդուբիցե մրցաշարի մասնակցիների թվում էին 45 գրոսմայստեր, 65 միջազգային և 62 ՖԻԴԵ-ի վարպետ:








































