Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը անհեթեթություն է որակել Անկարայի այն հայտարարությունները, թե թուրք քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցները կարող են հեղաշրջում կազմակերպել հանրապետության տարածքում:
«Դա անհեթեթություն է, թող նա (Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլու) իրենց մոտ պարզի, թե ինչ է տեղի ունենում, որ նրանք իրենց մոտ թույլ են տվել հեղաշրջում»,- հայտարարել է Աթամբաևը՝ հավելելով, որ Ղրղըզստանում առկա վարժարանների ցանցը, որոնց Անկարան շաղկապում է Գյուլենի հետ, գործում են աշխատանքային ծրագրի համաձայն, որը հաստատվել է կրթության նախարարության կողմից:
Աթամբաևը դրա հետ մեկտեղ շնորհակալություն է հայտնել Թուրքիային անկախության տարիներին ցուցաբերած օգնության համար՝ ընդգծելով, որ կարիք չկա իրենց թելադրել և պայմաններ դնել. «Պետք չէ մեզ սովորեցնել ու վախեցնել»:




































