Բելգիայում կստեղծվի Մարդու իրավունքների հարցերով սեփական ինստիտուտ: Այս մասին հայտնել է Բելգիայի արդարադատության նախարար Կուն Գենսը՝ փոխանցում է INTERFAX-ը:
«Դոսյեն պատրաստ է»,- ասել է նա:
Նախարարը հավաստիացրել է, որ այդպիսի մարմնի ստեղծումը կառավարության առաջնահերթություններից է, և այդ դոսյեի իրագործումը վերջերս արագացվել է:
Բելգիան արդեն բազմիցս քննադատության է ենթարկվել երկրում այդպիսի կենտրոնի բացակայության պատճառով:
Amnesty International կազմակերպության կարծիքով՝ մարդու իրավունքների հարցերով ինստիտուտի ստեղծումն ունի առանցքային նշանակություն:
Amnesty International-ում կարծում են, որ անհրաժեշտ է նաև ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող միջոցառումների վերահսկողություն:











































