Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Օրդու նահանգի Մեսուդիե շրջանում հարձակում են գործել Ժանդարմերիայի պարեկների վրա:
Հարձակումն իրականացվել է անտառապատ տարածքից, ինչի հետևանքով սպանվել է 3, վիրավորվել 2 զինծառայող: Միջադեպից հետո դեպքի վայր են շտապել անվտանգության ուժերը:
PKK-ի զինյալների ու անվտանգության ուժերի միջև մեկ այլ բախում գրանցվել է Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում: Այստեղ սպանվել է 1 և վիրավորվել 6 զինծառայող:









































