Իրանական Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանական գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) կառավարիչ-տնօրեն Ալի-Ռեզա Քամելին երեկ հայտարարել է, որ NIGEC-ն ու Վրացական միջազգային էներգետիկ կորպորացիան (GIEC) ստորագրել են գազի արտահանման պայմանագիր:
Քամելին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ ստորագրված համաձայնագիրը կգործի 4 ամիս, և որ ընդհանուր առմամբ Վրաստան կարտահանվի 40 միլիոն խորանարդ մետր գազ:
Քամելին ընդգծել է, որ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է Հայաստանից ստանալ լիցենզիա:
Ավելի վաղ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Զանգանեն Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ Իրանը վրացական գնորդներից մեկի հետ ստորագրել է փորձնական պայմանագիր, որի համաձայն՝ 2016 թվականին Հայաստանին մատակարարվող իրանական գազի ոչ մեծ խմբաքանակ նրա տարածքով կուղարկվի Վրաստան:











































