Tuesday, 23 06 2026
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին

Աղվան Հովսեփյանի հետախուզությունը

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նախօրեին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված իրավաբանների միջազգային համաժողովում ունեցած ելույթի ընթացքում արել է հայտարարություններ, որոնք ունեն գրեթե սենսացիոն բնույթ: Գլխավոր դատախազը հայտարարել է, որ Թուրքիան պետք է փոխհատուցի Ցեղասպանության վնասները, և այդ ուղղությամբ հայերի պահանջները Թուրքիային պետք է ամուր հիմքեր ստանան:

Ըստ էության, Աղվան Հովսեփյանը կոչ է արել Թուրքիայի հանդեպ հանդես գալ պահանջատիրության կուռ շարքերով: Եթե Աղվան Հովսեփյանը լիներ ՀՅԴ շարքերից, ապա այս հայտարարություններին կարելի էր հանգիստ վերաբերվել, սակայն այս մասին խոսում է մի մարդ, որի ելույթները միապաղաղության խորհրդանիշերից բացի, որևէ այլ բան չեն պարունակել: Եվ հանկարծ այսպիսի պոռթկում:

Ինչով է այն պայմանավորված` երևի միայն Աղվան Հովսեփյանը գիտե, կամ էլ միգուցե Սերժ Սարգսյանը, որը գլխավոր դատախազին է վերապահել հայտարարություններ, որ կարող էին լիովին ականի էֆեկտ ունենալ իր կամ արտգործնախարարի շուրթերից հնչեցնելու դեպքում: Սակայն, ի վերջո, գլխավոր դատախազն էլ բարձրաստիճան պաշտոնատար անձ է, և չնայած նա հանդես է եկել որպես իրավաբան, այնուհանդերձ ոչ ոք չի մոռանում, և անկասկած նաև թուրքերը, որ Աղվան Գառնիկիչը դեռ պաշտոնավարող դատախազ է, եթե անգամ մամուլում սկսել են հաճախ գրել այն մասին, որ Աղվան Հովսեփյանը կարող է գնալ:

Ի դեպ, միգուցե խնդիրը հենց այստեղ է, որ Աղվան Հովսեփյանը բարձրաստիճան, սակայն հեռացող պաշտոնյա է: Իսկ նման դեպքերում հաճախ հենց այդ պաշտոնյաներին են վերապահվում հայտարարություններ, որոնք այլ դեպքերում կարող են լինել բավական սկանդալային: Վառ օրինակ էր Հիլարի Քլինթոնը, որը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր առաքելության ավարտին չափազանց կոշտ հայտարարություններով հանդես եկավ Ռուսաստանի դեմ` հայտարարելով, որ թույլ չեն տա Պուտինին վերականգնել ԽՍՀՄ-ը: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հեռացող Աղվան Հովսեփյանին է վերապահել աղմկոտ հայտարարությունները, երբ Հովսեփյանը մի քանի ամիս հետո կգնա, իսկ նստվածքը, ինչպես ասում են՝ կմնա:

Բոլոր դեպքերում, դժվար է մտածել, որ Աղվան Հովսեփյանը նման հայտարարություններ է արել առանց մտածելու և առանց իր մտորումները Սերժ Սարգսյանի հետ կիսելու: Իսկ սա հիմք է տալիս ասելու, որ Հայաստանը կարծեք թե փորձում է ինչ-որ բաներ հետախուզել Թուրքիայի և միգուցե նաև միջազգային հանրության տրամադրություններում: Պետք է սպասել, թե ինչ արձագանքներ կտա պաշտոնական Անկարան: Եվ դրանից հետո արդեն հատկապես հետաքրքրական կլինի, թե Անկարային պատասխանելու առաքելությունն արդեն պաշտոնական Երևանն ո՞ւմ վրա է դնելու՝ կրկին Աղվան Հովսեփյանի՞, թե՞ արդեն ավելի քաղաքական դեմքի:

Եթե կիրառվի, իհարկե, Շարմազանովի պատասխանի տարբերակը, այստեղ կարող ենք եզրակացնել, որ ոչ մի արտասովոր բան չկա, և Երևանն ընդամենը մի փոքր խաղացել է Թուրքիայի նյարդերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում