ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Եգիպտոսում կատարվող բռնությունները և հերքել է երկրի ներքին գործերին միջամտելու «կեղծ» մեղադրանքները՝ հաղորդել է Սպիտակ տունը:
Նախագահ Բարաք Օբաման հեռախոսային կոնֆերանս է անցկացրել Ազգային անվտանգության խորհրդի հետ՝ կապված Եգիպտոսում տիրող իրավիճակի հետ:
«Նախագահը դատապարտել է Եգիպտոսում շարունակվող բռնությունը և անհանգստություն է հայտնել շարունակվող քաղաքական հակամարտության վերաբերյալ: Նա կրկնել է, որ Եգիպտոսում չի աջակցում որևէ որոշակի քաղաքական կուսակցության կամ ուժի»,- ընդգծվել է հաղորդագրության մեջ:








































