Ութ տարի տևած կլինիկական հետազոտության արդյունքում իսպանացի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ օրվա ընթացքում 3 ժամից ավել հեռուստացույց դիտելը մեծացնում է տարբեր հիվանդություններից վաղաժամ մահացության ռիսկը, հայտնում է medic.ua-ն:
Այն մարդիկ, ովքեր 3 ժամից ավել նստում են հեռուստացույցի առջև, նպաստում են միանգամից իրենց մի քանի օրգանների և համակարգերի աշխատանքի խախտմանը: Ամենից առաջ խոսքը վերաբերվում է սրտանոթային համակարգին, ուռուցքային և նյարդային հիվանդություններին:









































