Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն սկզբունքային համաձայնության են եկել Քեսոնի արդյունաբերական կենտրոնի գործունեության վերաբերյալ: Այդ մասին հունիսի 6-ին հաղորդել է Agence France-Presse-ը:
Ըստ երկօրյա բանակցությունների՝ երկրների պաշտոնական ներկայացուցիչները պայմանավորվել են վերսկսել համալիրում գրանցված ընկերությունների աշխատանքը, հենց որ «դրանք պատրաստ լինեն»: Մոտ ապագայոմ պլանավորված է բանակցությունների ևս մեկ փուլ, որտեղ քննարկվելու են համալիրի հետագա փակման կանխարգելման երաշխիքները:
Քեսոն համալիրի գործունեությունը դադարեցվել է Փխենյանի նախաձեռնությամբ՝ երկու Կորեաների հարաբերությունների վատացման ֆոնին:











































