Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի հայտարարել է, որ հաջորդ «Երիտասարության համաշխարհային օրեր» կաթոլիկական համաժողովը տեղի կունենա Պանամայում 2019 թվականին, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես ուրախ եմ հայտարարելու, որ «Երիտասարության համաշխարհային օրերը» կանցկացվի 2019 թվականին Պանամայում»,- ասել է պապը Կրակովից ոչ հեռու տեղի ունեցած պատարագի ավարտին, որին մասնակցել են ավելի քան 2.5 միլիոն մարդ: Ինչպես նշում է գործակալությունը` Հռոմի պապի վերջին այցը Պանամա տեղի է ունեցել 1983 թվականին, երբ այնտեղ է այցելել Հովհաննես Պողոս II-ը:
«Երիտասարության համաշխարհային օրեր« համաժողովը տեղի է ունենում Կրակովում հուլիսի 26-31-ը:









































