ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 31-ին, ժամը 05.39-ին տեղեկություն է ստացել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ին, «Ford Transit» մակնիշի 34 MT 215 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Վ. Լ.) ավտոմեքենան կողաշրջվել է, վերջինս ուղղվել է տեղի ուժերով:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելն ուղևորներ՝ 1975թ. ծնված Ա. Մ.-ն, 1977թ. ծնված Հ. Ս.-ն և 1971թ. ծնված Ռ. Մ.-ն տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ:
Վարորդը և ուղևերներ՝ 1948թ. ծնված Ռ. Մ.-ն, 1982 թ. ծնված Ա. Մ.-ն հոսպիտալացվել են Վայք քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրրկել են ավտոմեքենան:









































