Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գլխավորել է աշխարհի լավագույն մարզիչների ցուցակը FourFourTwo-ի վարկածով:
Երկրորդ տեղում է Խոսեպ Գվարդիոլան, ում գլխավորությամբ Մյունխենի «Բավարիա»-ն դարձել է Գերմանիայի չեմպիոն: Հուլիսին Գվարդիոլան գլխավորել է «Մանչեսթեր Սիթի»-ն:
Երրորդը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է, չորրորդը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորած Ժոզե Մոուրինյոն: Հիգերորդ հորիզոնականը զբաղեցնում է ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:







































